Jump to content

Քեթլին Ուինզոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթլին Ուինզոր
Ծնվել էհոկտեմբերի 16, 1919(1919-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրOlivia, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 26, 2003(2003-05-26)[4][1][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԵրկերForever Amber?
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող և արձակագիր
ԱմուսինBob Herwig?, Արտի Շոու, մոտ Arnold Krakower? և Paul A. Porter?

Քեթլին Ուինզոր (անգլ.՝ Kathleen Winsor, հոկտեմբերի 16, 1919(1919-10-16)[1][2][3][…], Olivia, Մինեսոտա, ԱՄՆ - մայիսի 26, 2003(2003-05-26)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Ուինզորը ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 16-ին Մինեսոտայի Օլիվիա փոքրիկ քաղաքում, բայց մեծացել է Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում։ Նա պնդում էր, որ իր անգլիացի նախնիները ժամանել են Ամերիկա 1630 թվականների սկզբին։

18 տարեկանում Ք. Ուինզորը կազմել է իր կյանքի նպատակների ցանկը։ Ի թիվս այլ բաների, կար մի կետ, ըստ որի նա հույս ուներ գրել վեպ-բեստսելեր։

Չափահաս կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայի համալսարանում սովորելիս Ք.Ուինզորը ամուսնացավ իր համակուրսեցի Ռոբին Հերվիգի հետ, ով ուսանողական ֆուտբոլի հավաքականի աստղ էր։ 1937 թվականին Քեթլինը սկսեց աշխատել Աուքլանդի Թրիբուն թերթի համար (որոշ աղբյուրներ ասում են, որ նա վարում էր մարզական սյունակ, մյուսները՝ որ նա ադմինիստրատոր էր։ Այնուամենայնիվ, այս աշխատանքը երկար չտևեց. 1938 թվականին նրան կրճատեցին և նույն թվականին ավարտեց համալսարանը։

Ձանձրույթից Ք. Ուինզորը սկսեց կարդալ այն գրքերը, որոնք կարդում էր ամուսինը, ով դիպլոմային աշխատանք էր գրում Անգլիայի Ստյուարտների վերականգնման մասին, և հետաքրքրվեց այս թեմայով։ Երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, Հերվիգը գնաց գորրծող բանակ և 5 տարի ծառայեց Խաղաղ օվկիանոսի ռազմածովային նավատորմում։ Այդ ժամանակ Ք. Ուինզորը սկսեց գրել իր «Forever Amber» վեպը, որը լույս տեսավ 1944 թվականին և անմիջապես հայտնի դարձրեց նրան։ Հաջողության և գեղեցիկ արտաքինի շնորհիվ Կ. Ուինզորը մտավ աստղերի և աշխարհիկ մարդկանց շրջանակ։ Նրան նկարագրում էին որպես «Նյու Յորքի հիանալի զարդերից մեկը»։

Հայտնի դառնալով՝ Ք. Ուինզորը անհնար է համարել նախկին ամուսնական կյանքին վերադառնալը և ամուսնալուծվել է Ռոբին Հերվիգից։ Ամուսնալուծությունից ընդամենը 10 օր անց նա դարձավ հայտնի կլարնետահար Արտի Շոուի վեցերորդ կինը (իսկական անունը՝ Արթուր Յակով Արշավսկի), որի նախկին կանանց թվում էին հայտնի կինոաստղերրր Ավա Գարդները և Լանա Տերները։ Ճակատագրի բերումով երկու տարի առաջ Արտին քննադատել էր այն ժամանակվա կնոջը` Ավա Գարդներին` «Forever Amber»-ի նման «ցածրորակ վեպ» կարդալու համար։

Ամուսնությունը Արթի Շոուի հետ ավարտվեց 1948 թվականին, և շուտով Ք.Ուինզորը ամուսնացավ իր փաստաբան Առնոլդ Կրակովերի հետ։ 1953 թվականին այս ամուսնությունը ևս ավարտվեց ամուսնալուծությամբ։

1956 թվականին Քեթլին Ուինզորը 4-րդ անգամ ամուսնացավ Պոլ Ա. Փորթերի՝ Կապի դաշնային հանձնաժողովի նախկին ղեկավարի հետ, որից չբաժանվեց մինչև նրա մահը՝ 1975 թվականը։

Ուինզորի հաջորդ՝ «Աստղային փողեր» վեպը, որը հիմնված է հայտնի գրող դառնալու իր սեփական փորձի վրա, լույս է տեսել 1950 թվականին և առևտրային առումով բավականին հաջողակ էր։ Այնուամենայնիվ, հաջորդ 6 գրքերը, որոնցից վերջինը լույս է տեսել 1986 թվականին, այնքան էլ ռեզոնանս չեն ունեցել։

Քեթլին Ուինզորը կյանքից հեռացավ 2003 թվականի մայիսի 26-ին՝ Նյու Յորքում։

  • 1944 — Forever Amber («Ընդմիշտ քոնը, Էմբեր»)
  • 1950 — Star Money («Աստղային փողեր»)
  • 1952 — The Lovers
  • 1954 — America, With Love
  • 1965 — Wanderers Eastward, Wanderers West
  • 1979 — Calais
  • 1984 — Jacintha
  • 1986 — Robert and Arabella («Ռոբերտ և Արաբելլա»)

Ռուսերեն հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Твоя навеки, Эмбер» — перевод Александра Ракова, издательство «Северо-Запад», 1993 год
  • «Навеки твоя Эмбер» — перевод К. Ананичевой, Т. Кудрявцевой, издательство «Захаров», 2002
  • «Роберт и Арабелла» — перевод О. Качковского, издательство «АСТ», 2000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]